Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի ղեկավարին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են հայ - ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները: Կողմերը արձանագրել են, որ վերջին ութ տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել Կանզասի ազգային գվարդիայի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության միջեւ համագործակցության խորացման ուղղությամբ:

Լի Թաֆանելին եւ հանդիպմանը ներկա` Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն Սեյրան Օհանյանին շնորհավորել են Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ երկրի պաշտպանության պատասխանատու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG