Մատչելիության հղումներ

Իսրայելը պատրաստ է վերսկսել քննարկումները Պաղեստինի հետ


Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն պատրաստակամություն է հայտնել հանդիպել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ` պաղեստինա - իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ քննարկումները վերսկսելու համար:

Նաթանյահուի խոսքով` հանդիպումը կարող է տեղի ունենալ Նյու Յորքում, որտեղ անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանը:

Շուրջ 10 օր առաջ Պաղեստինը հայտարարեց ՄԱԿ-ին անդամակցելու միակողմանի գործընթաց սկսելու մասին, որը մտադիր է ավարտել սեպտեմբերի վերջին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Այս օրերին Նյու Յորքում հանդիպումներ են անցկացվում, որոնց նպատակն է վերսկսել իսրայելա - պաղեստինյան բանակցությունները եւ կանխել նոր ճգնաժամը, որը կարող է ծագել ՄԱԿ-ում Պաղեստինի կողմից իր անկախությունը ճանաչելու վերաբերյալ հայտ ներկայացնելու արդյունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG