Երեկ ՄԱԿ-ում Հայաստանի եւ Հոնդուրասի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Մարի Ֆլորեսը ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու Հոնդուրասի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Մասնավորապես, նշվել է, որ կրթության, մշակույթի, ինչպես նաեւ զբոսաշրջության բնագավառներում գոյություն ունեն համագործակցության բավականաչափ նախադրյալներ: