Մատչելիության հղումներ

Ռասմուսեն. «ՆԱՏՕ-ն թույլ չի տա նոր բռնություններ Բալկաններում»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով երեկ այցելել էր Կոսովո, հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը թույլ չի տա, որ Սերբիայի եւ Կոսովոյի սահմանին առաջացած լարվածության հետեւանքով Բալկաններում նորից բռնություններ իրականացվեն:

ՆԱՏՕ-ի ղեկավարը նաեւ ասել է, թե դաշինքի ուժերը կշարունակեն խաղաղապահ առաքելություն իրականացնել տարածաշրջանում:

Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են այսօր ոստիկաններ ու մաքսային աշխատողներ տեղակայել երկրի հյուսիսում գտնվող անցագրային երկու կետերում, որոնց հարակից շրջանում հիմնականում սերբեր են բնակվում:

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը կարծիք էր հայտնել, թե այդ քայլը կարող է նոր բախումների առիթ դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG