Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հրավերով երեկ պաշտոնական այցով ժամանել է Մինսկ:
Նույն օրը Նալբանդյանին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Լուկաշենկոն նշել է, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին հայ - բելառուսական հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրել համագործակցության բոլոր բնագավառներում: Նա ընդգծել է, որ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար, եւ վստահություն է հայտնել, որ կողմերը հավելյալ ջանքեր կգործադրեն այդ ուղղությամբ:
Նալբանդյանը, Լուկաշենկոյին փոխանցելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքներն, նույնպես գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:
Երկուստեք շեշտվել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, տնտեսական գործակցությունը, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը:
Լուկաշենկոն եւ Նալբանդյանը անդրադարձել են Հայաստանի եւ Բելառուսի համագործակցության զարգացմանը եւ խորացմանն առնչվող տարբեր հարցերի:
Բելառուսի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել հայաստանցի գործընկերոջը:
Սերգեյ Մարտինովի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ նրանց կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, անդրադարձել բարձր մակարդակով առաջիկա շփումների ժամանակացույցին:
Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:
Հանդիպումից հետո Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները ստորագրել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ 2011-2012 թվականների խորհրդակցությունների ծրագիրը, ապա կայացել է նախարարների ճեպազրույցը լրագրողների հետ:
Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ Մինսկի Հաղթանակի հրապարակ, որտեղ հանդիսավոր պայմաններում ծաղկեպսակ է դրել Մեծ հայրենական պատերազմում Հաղթանակի հուշարձանին: