Մատչելիության հղումներ

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մերձդնեստրի առաջնորդին


Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատըը ուրբաթ օրը հանդիպում է ունեցել Մերձդնեստրի առաջնորդ Իգոր Սմիրնովի հետ:

Նրանք հանդիպել են Գերմանիայում ԵԱՀԿ-ի կողից միջնորդավորված բանակցություններ վարելու համար: Մոլդովայի վերաինտեգրման նախարար Յուջին Կարպովը հեռախոսով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ երկու կողմերի երկխոսությունը բաց է եղել, եւ հույս է հայտնել, որ ապագայում կվերսկսվեն «5+2» ձեւաչափով բանակցությունները:

«5+2» ձեւաչափը իր մեջ նեռառում է Մոլդովային, Մերձդնեստրին, Ռուսաստանին, Ուկրաինային եւ ԵԱՀԿ-ին, ինչես նաեւ Եվրամիությանն եւ ԱՄՆ-ին` որպես դիտորդներ:

Մերձդնեստրը Մոլդովայից միակողմանիորեն անկախություն հռչակեց 1990 թվականին: Երկու կողմերը կարճ ժամանակով պատերազմել են 1992-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG