Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ցուցարարները հարձակում են իրականացրել Իսրայելի դեսպանատան դեմ


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կահիրեում ցուցարարների կողմից Իսրայելի դեսպանատան դեմ իրականացված հարձակումը բնորոշել է որպես «լուրջ միջադեպ»:

Նա ասել է, թե միջադեպը կարող էր ավելի վատ ավարտ ունենալ, եթե ցուցարարները կարողանային հասնել դեսպանատան ներսում գտնվող աշխատակազմին: Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային այն բանի համար, որ վերջինս Եգիպտոսի իշխանություններին խնդրել էր պաշտպանել դեսպանատան շենքը:

Եգիպտոսի պետական «Մենա» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ 448 մարդ է վիրավորվել այսօր ավելի վաղ տեղի ունեցած բախումների արդյունքում, երբ ոստիկանությունը սկսել է տարածքից հեռացնել ցուցարարներին, իսկ վերջիններս ոստիկանական մեքենաների վրա ինքնաշեն պայթյուցիկ նյութեր են նետել:

Եգիպտոսում Իսրայելի դեսպանը, նրա ընտանիքը եւ դեսպանատան անձնակազմը այսօր առավոտյան հեռացել են Կահիրեից: Եգիպտոսում է մնացել դեսպանի տեղակալը, որպեսզի պահպանի կապը Եգիպտոսի կառավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG