Մատչելիության հղումներ

Համանախագահները Վիեննայում համակարգել են իրենց ծրագիրը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի օրը հանդիպել են Վիեննայում` քննարկելու եւ համակարգելու իրենց գործունեության ծրագիրը դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպմանը ընդառաջ:

Ինչպես ասված է միջնորդների երեկվա հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը նաեւ տեղեկացրել են Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ «բոլոր երեք համանախագահ երկրների կառավարությունների շարունակվող բարձր մակարդակի ներգրավվածության, ինչպես նաեւ հրադադարն ամրապնդելու ու Հիմնարար սկզբունքների` որպես համապարփակ խաղաղ համաձայնության շրջանակ, ընդունմանը հասնելու ուղղությամբ կոնկրետ ջանքերի մասին»:

Համանախագահները հայտնում են, որ երեկ հանդիպել են ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ` «խաղաղ գործընթացի այս եւ այլ ասպեկտների քննարկումը շարունակելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG