Մատչելիության հղումներ

Լիբիայի անցումային խորհուրդը նոր զորքեր է ուղարկում դեպի Բանի Վալիդ


Լիբիայի անցումային ազգային խորհուրդը լրացուցիչ զորամիավորումներ է ուղարկել դեպի Մուամար Քադաֆիի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող Բանի Վալիդ քաղաք:

Լիբիական նոր իշխանությունները հայտնում են, որ նման որոշում է ընդունվել, երբ Քադաֆին իր կողմնակիցներին կոչ է արել շարունակել պայքարը Բանի Վալիդի համար:

Լիբիայի անցումային խորհուրդը նաեւ պատվիրակություն է ուղարկել Նիգեր` հարեւան պետության իշխանություններին համոզելու, որպեսզի նրանք թույլ չտան Քադաֆիին հատել սահմանը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները, իր հերթին, կոչ է արել Լիբիայի բոլոր հարեւան երկրներին` ձերբակալել Քադաֆիի բոլոր կողմնակիցներին, որոնք կփորձեն հատել սահմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG