Մատչելիության հղումներ

Գեւորգյան ճեմարանը միջազգային կապեր է հաստատում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը
(Աստվածաբանական համալսարան) այս ուսումնական տարվա սեմին համագործակցության համաձայնագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի Ուղղափառ հոգեւոր ակադեմիայի հետ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` ինը կետից բաղկացած համաձայնագիրը վերաբերում է կրթական, գիտական, հրատարակչական, մեթոդական ծրագրերի զարգացմանը: Համագործակցության շրջանակներում տեղի կունենան ուսանողների եւ դասախոսների փոխանակումներ, գիտատեխնիկական նոր ուսումնական մեթոդների ներդրում:

Նույն աղբյուրի վկայությամբ` առաջիկայում ծրագրվում է միջբուհական համագործակցության համաձայնագրեր կնքել նաեւ Անգլիայի, Նորվեգիայի, Ավստրիայի եւ Իտալիայի հոգեւոր հաստատությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG