Մատչելիության հղումներ

Նեւադայում 32-ամյա տղամարդը 4 մարդու է սպանել եւ ինքնասպան եղել


ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Քարսոն Սիթի քաղաքի ռեստորաններից մեկում զինված հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում` Ազգային գվարդիայի 3 անդամներ, եւս 7 մարդ վիրավորվել է:

32-ամյա Էդուարդո Սենսիոնը հարձակումից հետո կրակել է իր գլխին եւ ավելի ուշ հիվանդանոցում մահացել:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` հարձակման շարժառիթները առայժմ պարզված չեն:

Սենսիոնի ընտանիքի անդամների վկայությամբ` նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Տղամարդը նախկինում զինվորական ծառայության մեջ չի եղել, եւ հարձակման թիրախ դարձած անձանց հետ նրա հնարավոր առնչությունների մասին որեւէ բան հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG