Մատչելիության հղումներ

Կիեւում ոստիկանությունը Տիմոշենկոյի աջակիցների վրաններ է քանդել


Կիեւում` Պեչորյան դատարանի մոտ, որտեղ շարունակվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով դատավարությունը, ոստիկանության հատուկ ջոկատայինները քանդել են ի պաշտպանություն Տիմոշենկոյի ակցիա իրականացնող ցուցարարների վրանների մի մասը: Ակցիայի մասնակիցներն ընդհարվել են ոստիկանների հետ:

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ձերբակալվել է անցյալ ամիս: Նախկին վարչապետին մեղադրում են բյուջետային միջոցները ոչ նպատակային ծախսելու, պետությանը վնաս հասցնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG