Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Ուկրաինան քննարկել են գազի մատակարարման պայմանագիրը


Մոսկվայում այսօր հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշենկոն: Բանացությունների թեման գազի մատակարարման պայմանագրի պայմաններն են եղել:

Մոսկվայում կարծում են, որ երկու երկրների միջեւ գործող գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը չի կարող վերանայվել միակողմանիերեն: Ուկրաինան էլ կարծում է, որ Ռուսաստանին չափազանց բարձր գին է վճարում գազի դիմաց եւ մտադիր է հրաժարվել պայմանագրից` ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը լուծարելու միջոցով:

Բանակցություններից հետո Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ գազային վեճը լուծել ցանկացած միջազգային դատարանում: Մինչդեռ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարերել է, որ Կիեւը հույս ունի հարցը դատարան չհասցնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG