Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը սեպտեմբերի 7-ին կժամանի Երեւան


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը սեպտեմբերի 7-ին կժամանի Երեւան։ Ինչպես փոխանցում է Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, Լեֆորը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, արտգործնախարարի եւ խորհրդարանի խոսնակի հետ։

Հայաստան կատարելիք այցից առաջ Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը կլինի Բաքվում, ապա՝ Թբիլիսիում։

Ֆիլիպ Լեֆորը նոր պաշտոնը ստանձնել է 2011-ի սեպտեմբերի 1-ից՝ այդ պաշտոնում փոխարինելով Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելին։

2004-2007 թվականներին Լեֆորը եղել է Ֆրանսիայի դեսպանը Վրաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG