Մոլդովան Եվրամիությունից ինտեգրման հստակ հեռանկարներ է ակնկալում Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց երկրների համար, երեկ հայտարարել է այդ պետության արտգործնախարար Յուրիե Լեանկան:
«Մենք հուսով ենք, որ սեպտեմբերի վերջին Վարշավայում կազմակերպվող Եվրոպական գործընկերության գագաթնաժողովը ինտեգրման հստակ հեռանկարներ կառաջարկի պահանջվող չափանիշները իրականացնող երկրներին», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Լեանկան:
Բուխարեստում ռումինացի գործընկեր Թեոդոր Բակոնսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լեանկան նշել է, որ այդ հարցում ակնկալում է Եվրամիության անդամ Ռումինիայի աջակցությունը, եւ հավելել, թե Ռումինիան ու Մոլդովան «ընդհանուր ճակատագիր ունեն Եվրոպայում»:
«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Եվրամիությունում նախագահող Լեհաստանը հայտարարել է սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Արեւելյան գործընկերության ծրագիրը բարելավելու իր ցանկության մասին:
Արեւելյան գործընկերության ծրագրում, որի մեկնարկը Եվրամիությունը տվել է 2009 թվականի մայիսին, ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան: