Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն խոստանում է ազատ արձակել քաղբանտարկյալներին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բուլղարիայի արտգործախարարի հետ հանդիպման ժամանակ խոստացել է մեկեւկես ամսվա ընթացքում ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Միեւնույն ժամանակ, Լուկաշենկոն խոստացել է ստանձնել իր կառավարության, ընդդիմության եւ հասարակական հատվածի միջեւ քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը:

Դեկտեմբերին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո մեծ թվով ընդդիմադիրներ հայտնվեցին ճաղերի հետեւում, ժամանակի ընթացքում նրանց մի մասը համաներմամբ ազատ արձակվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG