Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում այսօր տեղի է ունեցել «Նոյեմբերյան 1» պոմպակայանի բացման արարողությունը, որին ներկա է գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ֆինանսավորմամբ վերակառուցված պոմպակայանը ոռոգման ջրով կապահովի Տավուշի մարզի մի շարք համայնքների 2400 ջրօգտագործողներին պատկանող 1900 հա հողատարածք:
Նախագահը նաեւ ներկա է գտնվել Տավուշի մարզի Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս եւ Կոթի համայնքների ոռոգման համակարգի խորհրդանշական գործարկմանը (հունիսից ոռոգման համակարգում իրականացվել են փորձարկման աշխատանքներ, եւ ներկայումս այն լիարժեք գործում է):
Տավուշի մարզ կատարած այցի ավարտին նախագահը հանդիպել է Ոսկեվանի եւ հարեւան գյուղերի բնակիչների հետ: Նրանց հետ զրույցում, ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, նախագահը ընդգծել է գյուղական տարածքների նկատմամբ առավել ուշադրության անհրաժեշտությունը: