Մատչելիության հղումներ

Կայացել է ԱՊՀ երկրների երիտասարդական կրթական առաջին ֆորումը


ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական ֆորումի մասնակցիները
ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական ֆորումի մասնակցիները

Օգոստոսի 20-ին Ծաղկաձորում մեկնարկել է միջազգային ֆորումը, որին մասնակցում են ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունների երիտասարդական թեւերի եւ երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչները:

Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Բելառուսից, Ղըրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից եկած մոտ 100 երիտասարդներ մասնակցում են դասընթացների, սեմինարների: Ֆորումի ընթացքում կազմակերպվում են շնորհանդեսներ, էքսկուրսիաներ, մրցույթներ, ժամանցային ծրագրեր եւ այլն:

«Ֆորումի շնորհիվ Հայաստանի եւ Ռուսաստանի Երիտասարդական խորհրդարանները, կառավարությունները շուտով կսկսեն համագործակցել, համատեղ տարբեր կրթական եւ գիտական ծրագրեր իրականացնել», - ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, երիտասարդական միության նախագահ Վահե Էնֆիաջյանը:

Ֆորումի 10 օրերի ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ, որոնք վերաբերում են երիտասարդական քաղաքականությանը, PR տեխնոլոգիաներին, մասայական միջոցառումների կազմակերպմանը, սոցիալական ցանցերին եւ այլն:

Ռուսաստանի երիտասարդական կառավարության փորձագիտական խմբի անդամ, «Единая Россия» կուսակցության երիտասարդ անդամ Արտյոմ Լեւակովը նշեց, որ ֆորումի ընթացքում իրենք քննարկեցին ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրներ:

«Մեզ համար հետաքրքիր էր այն, որ կազմակերպիչներին հաջողվել էր հավաքել երիտասարդների ԱՊՀ գրեթե ողջ տարածքից: Հանդիպելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանին` մենք ավելի շատ բան իմացանք ռուս-հայկական հարաբերությունների մասին:
Մենք մի շարք ոլորտներում ցանկություն ունենք համագործակցելու, իսկ դրանցից ամենակարեւորը գիտությունն է: Այսօր մեր երկրում մեծ ուշադրություն է դարձվում այդ ոլորտին: Ռուսաստանում շուտով տեղծվելու են մեծ գիտական կենտրոններ, լաբորատորիաներ, մեծ գումարներ են ներդրվելու, գիտնականների համար սոցիալական փաթեթներ են մշակվելու եւ շատ լավ կլինի, եթե ռուս երիտասարդ գիտնականները համագործակցեն հայերի հետ, փորձի փոխանակում իրականացվի, համատեղ ծրագրեր մշակվեն», - ասաց Լեւակովը:

Աստրախանի շրջանի երիտասարդական կառավարության ղեկավար Սերգեյ Բելյավցեւը տեղեկացրեց, որ Աստրախանի շրջանի երիտասարդական կառավարության անդամները համագործակցելու են Արարատի մարզի երիտասարդների հետ: Համատեղ իրականացվելու են մշակութային, կրթական եւ տնտեսական ծրագրեր:

«Այստեղ մենք ոչ միայն շփվում ենք, այլեւ ծանոթանում միմյանց մշակույթի հետ: Երեկ մենք մասնակցեցինք հայկական հարսանիքի եւ մեզ խնդրեցին հանդես գալ որպես հարսի բարեկամներ: Մենք հոյակապ ժամանակ անցկացրինք միասին, պարեցինք հայկական պարեր», - պատմում էր Բելյավցեւը:

ԱՊՀ երկրների երիտասարդական 2-րդ ֆորումը կկայանա 2012 թվականին Սոչիում:
please wait

No media source currently available

0:00 0:05:23 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG