Զինված մարդիկ ներխուժել են Մեքսիկայի հյուսիսում գտնվող Մոնտերեյ քաղաքի «Ռոյալ» կազինո եւ հրդեհել են այն` ներսում փակված թողնելով կազինոյի հաճախորդներին ու աշխատակիցներին:
Տեղական հեռուստատեսությունները հաղորդում են 53 զոհերի մասին: Մոնտերեյում, որը բնակչության թվաքանակով Մեքսիկայի երրորդ խոշոր քաղաքն է, վերջին շրջանում հաճախացել են բռնարարքները, որոնք կապվում են թմրանյութերի անօրինական շրջանառությամբ զբաղվող հանցախմբերի գործունեության հետ: