Wikileaks կայքը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ավելի քան երկու տասնյակ զեկուցագրեր: Ըստ դրանցից մեկի` հայ-թուրքական արձանագրությունները Ցյուրիխում ստորագրելուց 10 օր անց` 2009 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
Այդ օրերին Հարավկովկասյան տարածաշրջան էր այցելել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով օգնական Թինա Քեյդենաուն: Վերջինս Հայաստանում հանդիպում էր ունեցել նաեւ Էդվարդ Նալբանդյանի հետ եւ արտգործնախարարը նրան է փոխանցել ԱՄՆ-ի պետքարտուղարին ուղղված նամակը:
Wikileaks կայքը հրապարակել է նամակի տեքստը, որտեղ Էդվարդ Նալբանդյանը գրում է, թե, ցանկանալով օգտվել Թինա Քեյդենաուի այցի հնարավորությունից, նրան է փոխանցում այս նամակը` հրավիրելով պետքարտուղարի ուշադրությունը. - «Ինձ համար մեծ ուրախություն եւ պատիվ է արտահայտելու իմ գոհունակությունը պետդեպարտամենտին եւ անձնապես Ձեզ` հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու ձեր վճռական դերակատարության համար: Կցանկանայի եւս մեկ անգամ Ձեզ շնորհակալություն հայտնել Ցյուրիխում երկկողմ արձանագրությունները ստորագրելու ընթացքում Ձեր կենսական ներդրման համար», - գրել է Նալբանդյանը` նաեւ խնդրելով իր մեծ երախտագիտությունը փոխանցել փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչին` գործընթացին աջակցելու նրանց ջանքերի համար:
Շնորհակալական ու երախտագիտական խոսքերից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարը գրել էր. - «Ցյուրիխում վերջին պահին թուրքական կողմի ստեղծած դժվարությունը ցույց տվեց, որ մենք հիմա պետք է ուշադրության կենտրոնում պահենք հարաբերությունների բարելավման հաջորդ փուլերը` դրական իրադրությունը պահպանելու համար եւ կանխելու այն զարգացումները, որոնք կարող են խափանել գործընթացը»:
Էդվարդ Նալբանդյանը հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում հարգելու արձանագրություններից բխող պարտավորությունները:
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ արձանագրությունները վավերացնելուց եւ հաջողությամբ իրականացնելուց հետո փաստաթղթերը հիմք կստեղծեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների համար եւ կարող են օգտակար լինել Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար», - գրել է Նալբանդյանը:
Շարունակելով, Հայաստանի արտգործնախարարը նշել է. - «Ավելի քան մեկ տարվա ծանր աշխատանքից հետո կողմերը հասան հարաբերությունների կարգավորման շատ կարեւոր, բայց միեւնույն ժամանակ դեռ շատ փխրուն փուլի եւ Ձեր աջակցությունը շատ կարեւոր է երկու ժողովուրդների հաշտեցման պատմական հնարավորությունը չկորցնելու համար»:
«Ես ակնկալում եմ, որ կշարունակվի մեր սերտ եւ արդյունավետ համագործակցությունը տարածաշրջանում կայունության եւ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդմանը հետամուտ լինելու համար», - գրել է Նալբանդյանը: