Մատչելիության հղումներ

Ստամբուլում ձերբակալվել է Մեհմետ Փերինչեքը


Երեքշաբթի առավոտյան Ստամբուլում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թերեւս ամենահայտի թուրք հետազոտողներից մեկը` Մեհմետ Փերինքչեքը:

Նա հակահայ հայացքներով հայտնի թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի որդին է եւ նույնպես հայտնի է Հայոց ցեղասպանության հարցում ունեցած իր ծայրահեղ անհանդուրժող հայացքներով:

Մի քանի ամիս առաջ Փերինչեքը հանրությանը ներկայացրեց իր նոր աշխատությունը, որ կոչվում է «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում»: Գարնանը Մոսկվայում գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսի ժամանակ թուրք գործիչը հայտարարել է. - «Ես ավելի քան տասը տարի ուսումնասիրել եմ թե' ռուսական եւ թե' թուրքական արխիվներում գտնվող փաստաթղթերը: Այդ արխիվներում եղած փաստաթղթերը վկայում են, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, պարզապես հայերը ռուսների հետ միասին կռվել են Թուրքիայի դեմ»:

Մեհմետ Փերինչեքին, ինչպեսեւ նրա հորը` Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին, դատախազությունը մեղադրում է ընդհատակյա «Էրգենեկոն» ցանցին մաս կազմելու մեջ:

Քննչական մարմինները պնդում են, որ «Էրգենեկոնի» անդամները Մեհմետ Փերինչեքին են տրամադրել Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Հյուսիսային Կիպրոսի վարչապետի 2004 թվականի հեռախոսազրույցի սղագությունը: Սրան էլ գումարած` դեռ 2009 թվականին Փերինչեքի կուսակցությանը պատկանող շաբաթաթերթերից մեկի խմբագրությունում անցկացրած խուզարկության ընթացքում ոստիկանները հայտնաբերել էին ոչ միայն Էրդողանի, այլեւ Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերի եւ կառավարության մի շարք անդամների հեռախոսազրույցների ձայնագրությունները: Ստամբուլի 12-րդ շրջանի դատարանը որոշեց կալանավորել առանցքային կասկածյալներին` այդ թվում Մեհմետ Փերինչեքին` մտավախություն ունենալով, որ նրանք կարող են խոչընդոտել հետաքննության ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG