Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ Տրիպոլին ապստամբների ձեռքում է


ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, գնդապետ Ռոլանդ Լավոյը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի վերաբերյալ մամուլում հակասական տեղեկություններ են տարածվում, «հանգիստ կարելի է ասել, որ Տրիպոլիի մեծ մասը ամբողջությամբ գտնվում է հակաքադաֆիական ուժերի վերահսկողության տակ»:

Երկու օր առաջ Տրիպոլի մտած ապստամբները շարունակում են հայտարարել, որ իրենք վերահսկում են մայրաքաղաքը, սակայն Քադաֆիի կառավարության ուժերն իրենց հերթին պնդում են, որ իրենք հաղթանակ են տանում ապստամբների դեմ պայքարում:

Իրավիճակը առավել խճճվեց, երբ, չնայած ապստամբների հավաստիացումներին, որ իրենք գերեվարել են Մուամար Քադաֆիի որդուն` Սաիֆ ալ-Իսլամին, վերջինս այսօր հայտնվել էր Տրիպոլի հյուրանոցում` ազատության մեջ, եւ զրուցել լրագրողների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG