Մատչելիության հղումներ

Ադրբեջանը քննադատում է Սերժ Սարգսյանի հայտարարությունները


Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատել է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Սեւանում՝ «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

«Հայաստանի նախագահն ուզում է ձախողել բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. - «Որեւէ մեկը չի կասկածում, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը վաղ թե ուշ ճանաչվելու է։ Եվ որքան շուտ, այնքան լավ, այդ թվում՝ Ադրբեջանի համար»։

«Մեր նպատակը մեկն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը երբեք չլինի Ադրբեջանի կազմում», - հայտարարել է նախագահ Սարգսյանը` միաժամանակ ընդգծելով, որ հակամարտությունը պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG