Մատչելիության հղումներ

Լիբիայում ապստամբները մտել են մայրաքաղաք


Գնդապետ Քադաֆիի դեմ պայքարող ընդդիմադիրները հայտարարում են, թե ավելի քան 12 ժամ շարունակված մարտերից հետո իրենց վերահսկողության տակ են առել Տրիպոլիի որոշ թաղամասերը։

«Ալ–Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ, ապստամբները տասնյակ մարդկանց են գերի վերցրել կառավարական զորքերից եւ այժմ շարժվում են Քադաֆիի նստավայրի ուղղությամբ։

Կառավարական զորքերը հաստատում են, որ կողմերի միջեւ այս գիշեր կատաղի մարտեր են ընթացել, սակայն,պնդում են, թե իրենց հաջողվել է շատ արագ վերականգնել առավելությունը ընդդիմադիրների նկատմամբ։

Ռազմական գործողությունների ժամանակ Մուամար Քադաֆին ելույթ է ունեցել պետական հեռուստատեսությամբ, եւ հերթական անգամ հավաստիացրել է, թե հրաժարական չի ներկայացնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG