Մատչելիության հղումներ

Ահաբեկչության զոհերի հիշատակի արարողություններ Նորվեգիայում


Նորվեգիայում այսօր եւ վաղը հիշատակի արարողություններ են անցկացվում` նվիրված հուլիսի վերջին կրկնակի ահաբեկչության 77 զոհերին։

Այսօր զոհերի հարազատները կայցելեն Ուտոյա կղզի, որտեղ աջ ծայրահեղական Անդերս Բրեյվիկը կրակ էր բացել երիտասարդկան ճամբարի մասնակիցների ուղղությամբ։

Վաղը մայրաքաղաք Օսլոյում կանցկացվի զոհերի հիշատակին նվիրված համազգային արարողություն։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը դատարանը եւս մեկ ամսով երկարաձգեց Բրեյվիկի կալանքի ժամկետը, ով շարունակում է պնդել, թե ինքն է կազմակերպել ահաբեկչությունները, սակայն որեւէ բանում մեղավոր չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG