Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունը Ղազախստանում կայացած ընտրությունները «բաց» է որակել


ԱՊՀ-ի դիտորդական առաքելություն, որը հետեւել է Ղազախստանում օգոստոսի 19-ին անցկացված Սենատի ընտրություններին, հայտարարել է, թե դրանք անցել են «ամբողջությամբ Ղազախստանի օրենքներին համաձայն» եւ «բաց» են եղել:

Առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը ասել է, թե ԱՊՀ-ի դիտորդները «ընդհանուր առմամբ այն տպավորությունն են ստացել, որ լավ ծրագրված եւ կազմակերպված աշխատանք է տարվել Սենատի ընտրությունները նախապատրաստելու համար»:

Լեբեդեւ նաեւ շեշտել է, որ Ղըրղզստանը, որտեղ հոկտեմբերի վերջին նախագահական ընտրություններ կանցկացվեն, կարող է «ինչ-որ բաներ քաղել Ղազախստանի Սենատի ընտրությունների փորձից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG