Մատչելիության հղումներ

Ադրբեջանցին փորձել է վաճառել անչափահաս աղջկան


Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզի հետաքննչական խումբը հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի 25-ամյա Էմիլ Մամեդովը ձերբակալվել եւ մեղադրվում է մի աղջկա սեռական ստրկության նպատակով վաճառելու փորձի մեջ։

Ըստ մեղադրող կողմի, 25-ամյա Մամեդովը քաղաքի սրճարաններից մեկում ծանոթացել է 13-ամյա մի աղջկա հետ, ով ցանկացել է մատուցողուհի աշխատել։

Մամեդովը խաբել է երեխային, տարել է իր տուն, որտեղ նրան առաջարկել է պոռնկությամբ զբաղվել։ Ապրիլի 8-ին Մամեդովը փորձել է վաճառել երեխային, սակայն 10 հազար ռուբլին ստանալուն պես ձերբակալվել է։

Ներկայումս նա կալանված է։ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ «անչափահասին պոռնկության դրդելու» եւ «անչափահասին վաճառելու փորձի» հոդվածներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG