Մատչելիության հղումներ

ՀԱԿ – իշխանություն երկխոսության օրը հետաձգվում է


Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության պատվիրակությունների միջեւ օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն` հաջորդ հանդիպումը ուրբաթ` օգոստոսի 19-ին անցկացնելու վերաբերյալ:

Այսօր ՀԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ նախորդ հանդիպման ժամանակ նաեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպման օրվա մասին վերջնական պայմանավորվել պատվիրակությունների ղեկավարների մակարդակով:

«Այսօր պատվիրակությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանի եւ Դավիթ Հարությունյանի միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին», - ասված է ՀԱԿ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG