«Գրել ենք այնպիսի երգեր, որ 10 տարի հետո լսելիս, չկարմրենք»

«Գրել ենք այնպիսի երգեր, որ 10 տարի հետո չամաչենք»

No media source currently available

Սեպտեմբերին The Beautified Project խումբը Երեւանում համերգ կունենա բրիտանացի հայտնի երաժիշտ Միք Մոսսի հետ:

Միք Մոսսը աշխարհահռչակ Anathema խմբի նախկին բաս կիթառահարը եւ երգերի խոսքերի հեղինակն է: Աշնանը Երեւան կժամանի իր Antimatter երաժշտական ծրագրի մասնակիցների հետ:

The Beautified Project խմբի ղեկավար եւ մեներգիչ Անդրե Սիմոնյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ 10 տարի է, ինչ լսում է Մոսսի երաժշտությունը: Համերգը կլինի փոքր ձեւաչափով՝ ակուստիկ:

The Beautified Project անգլալեզու ռոք խումբը հիմնադրվել է 2006 թվականին: Անփոփոխ անդամները՝ Անդրեն, Արմենը եւ Առլենը, ծնունդով Պարսկաստանից են, բայց միմյանց հանդիպել են Երեւանում, գտել են ընդհանուր հետաքրքրություններ, եւ հիմք դրվեց ոչ միայն նոր խմբի, ալյեւ` ընկերության: Խմբի անդամներն ասում են, որ The Beautified Project-ն ընտանիք է, իրենք էլ լավ ընկերներ են դարձել:

«Մեծ բախտ է, որ հանդիպես մարդկանց, ում հետ կարող ես բացի երաժշտությունից ուրիշ բաների մասին էլ խոսել: Արդեն իրար հետ չլինելիս, իրար վատ կողմերն էլ ենք կարոտում», - ասաց Անդրեն:

Խմբի կիթառահար Արմենն ատամնաբույժ է, ստեղնաշարային գործիքի վրա նվագող Առլենը՝ ճարտարապետ: Երաժշտությունը սկզբում հոբբի էր, հիմա ավելին է.

«Երաժշտությունն իմ կյանք է, ես երաժշտությամբ ապրում եմ», - ասաց Արմենը:

The Beautified Project-ն այս ամռանը համերգներ ունեցավ Անգլիայում: Հրավերը BBC-ի կողմից էր: Համերգները International BBC-ն նկարահանել ու վավերագրական ֆիլմ է թողարկել խմբի մասին: 5 համերգ ունեցան, որոնցից մեկը Եվրոպայի ամենամեծ եկեղեցիներից մեկում՝ Սուրբ Եղիշեում:

Խմբի տղաները պնդում են, որ երգերը երբեք չեն գրել հայտնի դառնալու համար, երբեք չեն ձգտել լավագույն չարթերի կամ տասնյակների մեջ տեղ զբաղեցնել, ու իրենց չի հետաքրքրել` կլինեն Հայաստանի լավագույն խումբը, թե ոչ: Երաժշտությանը միշտ վերաբերվել են որպես արվեստի:

«Գրել ենք այնպիսի երգեր, որ 10 տարի հետո լսելիս, չկարմրենք, ամաչենք», - ասաց Անդրեն:

Երգերը հայերեն չեն գրում, միշտ ասել են, որ անգլալեզու խումբ են, ու հայկական շուկայում հայտնի դառնալու համար միայն հայերեն երգ չեն գրի: Պատճառը նույնիսկ այն չէ, որ հայերեն չեն մտածում:

«Մի երկրում, որտեղ կա Մուշեղ Իշխան, Արթուր Մեսչյան, Ռուբեն Հախվերդյան, ես ինձ թույլ չեմ տա հայերեն բառեր գրել», - խոստովանեց Անդրեն:

No media source currently available

Ուղիղ հղում
​
XS
SM
MD
LG