Մատչելիության հղումներ

Ապստամբները պաշտոնապես վերաբացում են Լիբիայի դեսպանատունը Վաշինգտոնում


Միացյալ Նահանգներում Լիբիայի նախկին դեսպան Ալի Աուջալին, ով այս տարվա փետրվարին հրաժարական էր տվել` հրաժարվելով ծառայել նախագահ Մուամար Քադաֆիի ռեժիմին, Լիբիայի ապստամբների Անցումային ազգային խորհրդի անունից վերաբացել է դեսպանատունը Վաշինգտոնում: Հիշեցնենք` Միացյալ Նահանգները Անցումային ազգային խորհուրդը ճանաչել է որպես Լիբիայի լեգիտիմ կառավարություն:

Լիբիայում, մինչդեռ, ապստամբները շարունակում են պայքար մղել Քադաֆիի ուժերի դեմ` փորձելով վերահսկողություն հաստատել մայրաքաղաք Տրիպոլիից ընդամենը 50 կիլոմետրի վրա գտնվող Զավիյայի նավթարդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ:

Վերլուծաբանների գնահատմամբ, եթե ընդդիմադիրները գրավեն Զավիյան, Տրիպոլին կհայտնվի ցամաքային պաշարման մեջ, մինչ ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են վերահսկել քաղաքի օդային եւ ծովային սահմանները:

ՆԱՏՕ-ի ուժերը այս տարվա մարտ ամսից ՄԱԿ-ի մանդատով օդային շրջափակում են իրականացնում Լիբիայի նկատմամբ` այդպիսով քաղաքացիականներին պաշտպանելով Քադաֆիի ռազմաօդային ուժերի հնարավոր հարձակումներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG