Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Սիրիայի նախագահը հայտնել է ցուցարարների դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին հայտնել է, որ ոստիկանության գործողությունները ցուցարարների դեմ դադարեցվել են:

ՄԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ չորեքշաբթի օրը ալ-Ասադը զանգահարել է կազմակերպության գլխավոր քարտուղարին եւ տեղեկացրել այս մասին:

Մինչ այդ, տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այսօր Մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել իրավիճակը Սիրիայում:

Բացի այդ, նախօրեին ՄԱԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպության աշխատակազմի մի մասը դուրս է բերվում Սիրիայից:

Իրավապաշտպանների գնահատմամբ, այս տարվա մարտ ամսից շարունակվող հակակառավարական ցույցերը բռնի ուժով ճնշելու արդյունքում առնվազն 2000 մարդ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG