Մատչելիության հղումներ

«Ֆասթ ֆուդ»-ը չարաշահելը կարող է հանգեցնել ճարպակալման


Ճարպակալումից տառապում է աշխարհի յուրաքանչյուր 3-րդ բնակիչը:

«Ավելորդ ծանրությունն անդրադառնում է սիրտանոթային համակարգի վրա: Դա կարող է բերել անոթային հիվանդությունների, ողնաշարի խնդիրների, գլխապտույտների, ճնշման տատանումների եւ շաքարախտի», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանը:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիաննա Ավետիսյանի խոսքերով էլ` ավելորդ քաշը նաեւ հոգեբանական վատ ազդեցություն ունի, հատկապես երեխաների վրա. - «Իր արտաքին տեսքի պատճառով երեխան ավելի վատ է զգում: Այդ պատճառով կարող են առաջանալ սոցիալական տարբեր վախեր՝ շփման խնդիրներ եւ այլն»:

Տարբեր հետազոտությունները ցույց են տվել, որ ի թիվս այլ պատճառների, ճարպակալումը կարող է առաջանալ ոչ առողջ սնունդ, այսպես կոչված` «ֆասթ ֆուդ» օգտագործելու հետեւանքով:

«Անգլիայում ընդունվել է օրենք, որ ծնողները, որոնք չեն հետեւում իրենց երեխաների քաշին, օրենքի ուժով կարող են զրկվել ծնողական իրավունքից», - «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը:

Հարցին, թե որքանով են վերահսկվում «հայկական» ֆասթ ֆուդի՝ հայերի շատ սիրած շաուրմայի եւ խորովածի արագ պատրաստման կետերը, Պողոսյանը պատասխանեց. - «Վերահսկվում են անբավարար մակարդակով»:

Արագ սննդի պատրաստման կետերի աշխատակիցներն ասացին, որ շատ հաճախորդներ ունեն եւ վստահեցրին, որ իրենց մոտ պահպանվում են սննդի անվտանգության բոլոր անհրաժեշտ պայմանները.

«Բա որ չօգտվեն, ո՞նց կաշխատենք: 100-150 հաճախորդ ունենք օրական: Էրեխեքը շատ լավ ուտում են, ես էլ սիրով սպասարկում եմ: Ամեն ինչ թարմ է: Աշխատում ենք, որ ավելի լավ լինի», - ասաց արագ սննդի պատրաստման կետերից մեկի աշխատակիցը:

please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG