Մատչելիության հղումներ

KfW բանկի ֆինանսավորմամբ կուսումնասիրվի Վանաձորի աղբավայրը


Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր ընդունել է Գերմանիայի պետքարտուղար Յորգ Ասմուսենին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաեւ Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկի (KfW) գործադիր խորհրդի անդամ Նորբերտ Կլոպենբուրգը, բանկի փոխնախագահ Եվա Վիտտը, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը եւ այլոք:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում իրականացնող համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության եւ KfW բանկի միջեւ կնքվել է ֆինանսավորման համաձայնագիր, որի շրջանակում կիրականացվի Վանաձոր քաղաքի եւ հարակից այլ համայնքների կոշտ կենցաղային թափոնների կառավարման փորձագիտական ուսումնասիրություն, կհստակեցվեն գործող աղբավայրի փակման եւ Եվրամիության նորմերին համապատասխան նոր սանիտարական աղբավայրի տեղանքի ընտրության եւ կառուցման համար անհրաժեշտ միջոցառումները, թափոնների վերամշակման հնարավորությունները եւ դրանց ֆինանսական հաշվարկները:

Փորձագիտական ուսումնասիրությունը կտեւի մոտ 10 ամիս, դրամաշնորհի չափը կազմում է 650 հազար եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG