Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները դիմելու են Վերաքննիչ դատարան


Կալանավորված ընդդիմադիր ակտիվիստների փաստաբանները դիմելու են Վերաքննիչ դատարան` նրանց խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:

Փաստաբան Հովիկ Արսենյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ օրվա ընթացքում դիմելու են դատարանին` Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի խափանման միջոցը` կալանավորումը, գրավով փոխարինելու համար: Իսկ Սարգիս Գեւորգյանին կալանավորելու` առաջին ատյանի դատարանի որոշումը ընդհանրապես բեկանելու եւ նրան ազատ արձակելու դիմում է ներկայացվելու:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG