Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը կրկին ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի առաջ

Սերժ Թանկյանի համերգը Երեւանում

1/6
Աշխարհահռչակ System of a Down խմբի մեներգիչ, երգահան Սերժ Թանկյանը օգոստոսի 14–ին անակնկալ համերգով հանդես եկավ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կոնտրոնի բացման արարողության ժամանակ։ Համերգն անվճար էր։ հայազգի հանրահայտ երգչին լսելու էր եկել շուրջ 20,000 հանդիսատես։
2/6

3/6

4/6

5/6

6/6

Previous slide
Next slide

Երեւանում կայացած իր մենահամերգից մեկ տարի անց System of a Down խմբի մեներգիչ, հայազգի աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը երեկ երեկոյան կրկին ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի առաջ:

Այս անգամ համերգը բացօթյա էր եւ անվճար` այն անցկացվում էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողության շրջանակներում:

Համերգին ներկա էր շուրջ 20 հազար հանդիսատես:
Թանկյանը կատարեց իր «Elect the Dead» ալբոմի ամենահայտնի երգերը` «Sky Is Over», «Empty Walls», ինչպես նաեւ հայերեն «Բարի արագիլ» եւ «Genocide» երգերը:

«Օբաման ասում է` «Մեծ եղեռն», իսկ մենք ասում ենք Genocide», - Հայոց ցեղասպանությանը նվիրված իր երգից առաջ ասաց հանրահայտ երգիչը:

Ողջ համերգի ընթացքում Սերժ Թանկյանը իր մեծ սերն ու հիացմունքն էր արտահայտում հայ երիտասարդների նկատմամբ:

Իսկ երկուշաբթի օրը լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Թանկյանը խոսեց ամենատարբեր թեմաներից` սկսած գենետիկորեն մոդիֆիկացված սննդից մինչեւ քաղաքականություն, բիզնես եւ «Եվրատեսիլ»:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ մի օր System of a Down-ը կամ ինքը միայնակ ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ»-ի բեմից, Թանկյանը պատասխանեց, որ «Եվրատեսիլ»-ը չի հավանում` անհաջող մրցույթ է եւ System-ի տեղը չէ:

Թանկյանը ասաց, թե առաջին անգամ Հայաստանում մարդկանց երեսին հուսահատություն է նկատել:

«Առաջին բանը, որ նկատեցի այստեղ գալով, մարդկանց դեմքի հուսահատությունն էր: Դա հասարակ դժբախտություն չէր, այլ մի տեսակ անհուսություն, լքվածություն: Դա ավելի վատ է, քան աղքատությունը», - ասաց Թանկյանը:

Խոսելով ժողովրդավարության մասին` նա նշեց, որ միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն սեփական շահն առաջ մղել մյուսների հաշվին:

«Նման մարդիկ կան նաեւ ԱՄՆ-ում, սակայն Հայաստանը մի բանով տարբերվում է մյուս երկրներից. ԱՄՆ-ում հանրապետականները ներկայացնում են հարուստ մարդկանց` բնակչության ընդամենը 2 տոկոսը եւ փորձում հանել հարկայնությունն ամբողջությամբ: Դա բիզնեսի եւ քաղաքականության համագործակցություն է, բայց Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են, նույն մարդիկ են ներկայացնում», - ասաց հանրահայտ երգիչը:

Թանկյանը նաեւ իր հիացմունքը հայտնեց Հայաստանում հասարակական ակտիվիստների կատարած աշխատանքի վերաբերյալ: Վերջերս նա նկարահանվել էր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործունեությանը նվիրված հասարական տեսահաղորդագրության մեջ եւ կոչ անել միանալ գրանցված դոնորների շարքին: Թանկյանը նաեւ պաշտպանում է Թեղուտի շարժումն ու հանդես գալիս հանքարդյունաբերության դեմ: Այսօր էլ նա ասաց` եթե մի բանի մասին խոսում կամ զբաղվում է, դա նշանակում է, որ հավատում է այդ գաղափարներին:

Սակայն ակտիվ հայաստանցիներին ուղղված Թանկյանի գլխավոր կոչը հետեւյալն էր. - «Պետք առաջ շարժվել, խնդիրների մասին բարձրաձայնելը շատ լավ է, բայց պետք է գնալ դրանից էլ մի քայլ առաջ: Ամեն երկիր էլ աշխարհում խնդիրներ ունի, մեր խնդիրները մեզ համար մեծ են թվում այն պատճառով, որ մենք այս պահին այստեղ ենք»:
please wait

No media source currently available

0:00 0:03:25 0:00
Ուղիղ հղում
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG