Մատչելիության հղումներ

Կահիրեում շարունակվում է նախկին նախագահ Մուբարաքի դատը


Կահիրեում այսօր շարունակվում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատը:

Նա մեղադրվում է այս տարվա սկզբին երկրում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի մասնակիցների զանգվածային սպանությունների համար: Մեղադրական եզրակացության հաստատման դեպքում 83-ամյա Մուբարաքին մահապատիժ է սպառնում:

Եգիպտոսի նախկին նախագահը դատարանի դահլիճ է բերվել հիվանդանոցային անվավոր պատգարակով:

Դատարանի դահլիճում Մուբարաքի աջակիցները փոքրիկ ցույց են անցկացրել: Նրանք հնչեցրել են «Մուբարաքը` Սադամ Հուսեյն չէ» կոչը:

Այս տարվա փետրվարին Եգիպտոսի անվտանգության ծառայությունների կողմից բողոքի ակցիաների ճնշման ժամանակ շուրջ 850 ցուցարար են սպանվել, ավելի քան 6 հազարը վիրավորվել են: Զանգվածային այդ ցույցերը ի վերջո Մուբարաքին հարկադրեցին հրաժարական տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG