Մատչելիության հղումներ

Լիբիացի ապստամբները հարձակում են սկսել Տրիպոլիի ուղղությամբ


Լիբիացի ապստամբները լայնածավալ հարձակում են սկսել մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը, ապստամբներին հակատանկային սպառազինության կիրառմամբ հաջողվել է մոտ 25 կիլոմետրով առաջանալ դեպի ծովափնյա Ազ-Զավիյա քաղաքը:

Ապստամբները նաեւ գրավել են Տրիպոլիից 80 կիլոմետր հարավ գտնվող Ղարյան քաղաքը:

Ռազմավարական նշանակություն ունեցող եւս մի քաղաքի` Բրեգա նավահանգստի համար ընթացող մարտերում վերջին մեկ օրվա ընթացքում 21 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG