Մատչելիության հղումներ

Apple-ը` մոլորակի ամենաարժեքավոր ընկերություն


Apple տեխնոլոգիական ամերիկյան ընկերությունն առաջ է անցել նավթ եւ գազ արդյունահանող Exxon Mobil միջազգային կոնցեռնից եւ ճանաչվել է մոլորակի ամենաարժեքավոր ընկերությունը:

Նյու Յորքի բորսայում երեկվա սակարկություններից հետո Apple-ի արժեթղթերի ընդհանուր գինը կազմել է 363 միլիարդ դոլար:

Exxon Mobil-ի արժեթղթերի գինը երեկ գնահատվել է 331 միլիարդ դոլար:

Exxon Mobil-ը 2005 թվականից էր գլխավորել առաջատար ընկերությունների ցանկը:

Apple-ի եկամուտների շեշտակի աճը պայմանավորվում է աշխարհում մեծ պահանջարկ ապահոված iPod, iPhone եւ էլեկտրոնային այլ սարքավորումների արտադրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG