Մատչելիության հղումներ

Ֆոնդային բորսաներում աճ է գրանցվում


Երեկ ամերիկյան ու եվրոպական առաջատար ֆոնդային բորսաներում գրանցված աճից հետո, այսօր աճ է տեղի ունեցել ասիական ֆոնդային բորսաներում:

Ճապոնական Nikkei ինդեքսը բարձրացել է մոտ 1 տոկոսով, բարձրացել են նաեւ հարավկորեական եւ ավստրալական ինդեքսները:

Նախօրեին ամերիկյան ու եվրոպական առաջատար ինդեքսները ցույց են տվել տպավորիչ աճ` ԱՄՆ Dow Jones-ը բարձրացել է գրեթե 4 տոկոսով, աճել են նաեւ Լոնդոնի ու Փարիզի ֆոնդային բորսաների ինդեքսները:

Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաներում շեշտակի անկում էր սկսվել անցած հինգշաբթի օրվանից, քանի որ ներդրողներին մտահոգել էր ԱՄՆ-ի ու եվրոյի գոտու երկրների պետական պարտքերի խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG