Մատչելիության հղումներ

Դաղստանում ծեծկռտուքը ավարտվել է 7 մարդու սպանությամբ


Դաղստանում զանգվածային ծեծկռտուքը ավարտվել է 7 մարդու, այդ թվում` երեք տարեկան երեխայի, սպանությամբ: Այդ մասին այսօր տեղեկացնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով ռուսաստանյան հանրապետության ներքին գործերի նախարարության հաղորդումը:

Երկու գյուղերի բնակիչների միջեւ վեճը ծագել է Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ունցուկուլ ավանի մերձակա բենզալցակայանում: Միջադեպը վերածվել է փոխհրաձգության, որի հետեւանքով զոհվել են 6 երիտասարդներ եւ երեք տարեկան աղջիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG