Մատչելիության հղումներ

Իտալացի լրագրողը անհրաժեշտ է համարում Ղարաբաղի անկախության ճանաչումը


Իտալական Il Democratico ինտերնետային օրաթերթը հրապարակել է հոդված Լեռնային Ղարաբաղի մասին, որում անդրադառնալով Կոսովոյի կողմից անկախության հռչակմանը եւ Հարավային Սուդանի` համաժողովրդական հանրաքվեով վավերացված անկախությանը, լրագրող Արմանդո Պասկալեն շեշտում է միջազգային հանրության կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունը:

Պասկալեն նշում է, որ Ղարաբաղը դեռեւս նախաքրիստոնեական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, եղել է Հայաստանի անբաժան մասը: Պաշտոնական Բաքուն վարել է պատմականորեն հայկական տարածքների բռնի ադրբեջանականացման քաղաքականություն, գիտակցաբար թուլացրել է հայկական գյուղերի տնտեսությունը, խթանել բնակիչների արտագաղթը տարածաշրջանից, հայերի դեմ իրականացրել չարաշահումներ եւ բռնություններ, գրում է իտալացի լրագրողը:

Նա ընդգծում է, որ Ղարաբաղը, ճանաչված չլինելով հանդերձ, ներկայումս ունի ինքնիշխան պետության բոլոր հատկանիշները` խորհրդարան, սեփական կառավարություն եւ բյուրոկրատիա, եւ Ադրբեջանի հետ նրա վերամիավորումը կոտնահարի միջազգային իրավունքի սկզբունքները ինքնիշխանության արդյունավետության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG