Մատչելիության հղումներ

Աֆղանստանում անցած գիշեր 38 զինծառայող է սպանվել


Աֆղանստանում անցած գիշեր հրթիռակոծվել եւ վայր է ընկել ամերիկացի եւ աֆղանստանցի զինծառայողների փոխադրող ՆԱՏՕ-ի ռազմական ուղղաթիռը։

Նախագահ Համիդ Քարզայի փոխանցմամբ, զոհվել է 31 ամերիկացի եւ 7 աֆղանստանցի զինվոր։

Քարզայը ցավակցական հեռագիր է հղել իր ամերիկացի պաշտոնակից Բարաք Օբամային։

Թալիբները հայտարարել են, որ իրենք են Վարդակի նահանգում վայր գցել այդ ուղղաթիռը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG