Վերջիններս լուրջ մտավախություններ ունեն 43-ամյա գործարարի կյանքի համար, ով արդեն շուրջ երկու ամիս գտնվում է Մոսկվայի քննչական մեկուսարանում` ապօրինի կազինո աշխատեցնելու համար:
Քինը 1992 թվականից գլխավորում է խաղատների «Սթորմ» միջազգային հոլդինգը, որի կազմում ընդգրկված են ոչ միայն Ռուսաստանի առաջատար մի շարք կազինոները, այլեւ Հայաստանում, Բելառուսում ու Ղրղըզստանում բացված «Շանգրի Լա»-ները:
Մեկուկես ամիս առաջ, սակայն, Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են նրան` պնդելով, որ գործարարը խախտել է կազինոների գործունեության մասին ռուսական օրենքը, որը լայնորեն հովանավորում ու քարոզում էր վարչապետ Վլադիմիր Պուտինը: Օրենքի համաձայն, խաղատները կարող են գործել միայն Ռուսաստանի հեռավոր չորս շրջաններում, որտեղ, սակայն, գործարարներից քչերն են ներդրումներ անում:
Բացի այդ, ոստիկանությունը այժմ նաեւ որոնում է «Սթորմ» հոլդինգի մի քանի այլ օտարերկրյա աշխատակիցների, որոնք անցնում են Մոսկվայում ապօրինի գործող տասնյակ այլ կազինոների` առավել ընդգկուն գործով, հաղորդում է բրիտանական Time պարբերականը:
Գործարարի փաստաբանները առայժմ ներկայացված մեղադրանքները չեն մեկնաբանում. նրանց առավել մտահոգում է Դերըն Քինի առողջական վիճակը:
Պաշտպանները, մանավորապես, պնդում են, թե բրիտանացին տառապում է թրոմբոզով, եւ չնայած իրենց բազմաթիվ դիմումներին` մեկուսարանում համապատասխան բուժում չի ստանում:
«Նրա ոտքն ուռել է, մի քանի օր է` ջերմություն ունի, սակայն իրավապահները մերժում են գրավի դիմաց ազատ արձակելու` մեր դիմումները», - արեւմտյան մամուլին ասել է փաստաբաններից մեկը` հիշեցնելով իրավաբան Սերգեյ Մագնիտսկու գործը, ով 2009 թվականին մահացել է քննչական մեկուսարանում` լրջագույն հիվանդությունների եւ բուժում չստանալու պատճառով:
Անցած շաբաթ այս գործը կրկին հայտնվեց արեւմտյան ու ռուսական մամուլի առաջին էջերում, երբ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պատժամիջոցներ սահմանեց մի շարք ռուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք առնչություն ունեին Մագնիտսկու մահվանը կալանավայրում:
«Արդյո՞ք մենք այժմ նույն պատմության կրկնությունն ենք ուզում», - հարցնում են բրիտանացի գործարարի փաստաբանները: