Մատչելիության հղումներ

Իտալիան հետ է կանչում իր դեսպանին Սիրիայից


Իտալիան այսօր խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Սիրիայից` որպես պատճառ նշելով այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի «սարսափելի բռնաճնշումները քաղաքացիական բնակչության նկատմամբ»:

Արտգործնախարարության հրապարակած հայտարարությունում Իտալիան Սիրիայում հավատարմագրված իրենց դեսպաններին ետ կանչելու կոչ է անում նաեւ Եվրամիության անդամ մյուս բոլոր պետություններին:

Ռեժիմի կողմից խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման հետեւանքով, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, անցած շաբաթավերջին Սիրիայի տարբեր բնակավայրերում զոհվել է մոտ 140 մարդ: Երեկ` մահմեդականների Ռամադան ամսվա առաջին օրը, անվտանգության ուժերը շարունակել են բռնությունները հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր շարունակելու է քննարկումները սիրիական ճգնաժամի հարցով: Երեկ արեւմտյան երկրները Անվտանգության խորհրդում ներկայացրել են Սիրիայի ռեժիմը դատապարտող բանաձեւի նախագիծ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG