Մատչելիության հղումներ

Զուրաբյան. «Ժողովրդից պետք է ստանանք լուրջ իմպուլսներ»


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, այսօրվա հանրահավաքում անդրադարձ է լինելու իշխանության հետ երկխոսությանը:

«Իշխանությունը երկարատեւ դիմադրությունից հետո վերջապես համաձայնվել է քննարկել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հարցը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զուրաբյանը` շարունակելով. - «Սրանք կարեւոր նվաճումներ են, որոնք կատարվել են մեր այս համաժողովրդական շարժման ճնշման ներքո: Բնական է, որ այսօր միտինգում հիմնականում խոսքը կգնա այդ գործընթացի մասին: Մենք կտեղեկացնենք ժողովրդին ընթացող բանակցությունների մասին, եւ ժողովրդից էլ պետք է ստանանք լուրջ իմպուլսներ, թե ինչպես է այդ գործընթացը ընթանալու առաջ: Եվ ամենակարեւորը` մենք կհստակեցնենք մեր անելիքները»:

Ընդդիմության վերջին հանրահավաքից հետո անցած մեկ ամսվա ընթացքում տեղի է ունեցել իշխանության եւ ընդդիմության պատվիրակությունների երկու հանդիպում: Հստակեցվել է օրակարգը:

Ընդդիմությունն առաջարկում է հոկտեմբերին անցկացնել նախագահի արտահերթ ընտրություններ: Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե պատրաստ են քննարկել ցանկացած հարց:

«Ոչ միայն իշխանությունները համաձայնվել են քննարկել, նրանք դա արել են պաշտոնապես` ընդգրկելով դա բանակցությունների օրակարգի մեջ», - ասաց Զուրաբյանը` շարունակելով. - «Դա փոխհամաձայնեցված օրակարգ է, եւ, բնականաբար, մենք քննարկելու ենք նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Եվ առաջին իսկ հանդիպումը, կարծում եմ, սկսվելու է հենց դրանից: Մենք արդեն պետք է այդ բանակցություններին բովանդակության տանք, գնանք դեպի լուծումներ»:
please wait

No media source currently available

0:00 0:02:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG