Մատչելիության հղումներ

Իրանում այս տարի ի կատար է ածվել 173 մահապատիժ


Իրանում երեկ կախաղան է հանվել Մինաբ ավանի մի բնակիչ, ով մեղադրվել է թմրադեղերի մաքսանենգության մեջ։

Այդպիսով, այս տարի Իրանում կախաղան հանվածների թիվը արդեն հասել է 173-ի։

Անցյալ տարվա ընթացքում Իրանում ի կատար է ածվել 179 մահապատիժ։ Այդ վիճակագրությամբ Իրանը զիջում է միայն Չինաստանին։

Թեհրանը պնդում է, որ մահապատիժը կարեւոր գործոն է իսլամական հանրապետությունում կարգուկանոնն ապահովելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG