Մատչելիության հղումներ

Վերջին ամսվա ընթացքում արձանագրվել է գնանկում


Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության` այսօր հրապարակած տվյալների համաձայն, 2011 թվականի հուլիսին` հունիսի համեմատ, Հանրապետության սպառողական շուկայում գրանցվել է 3.0 % գնանկում, այդ թվում` պարենային ապրանքների գները նվազել են 5.9%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գների ընդհանուր մակարդակը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ:

Միեւնույն ժամանակ, այս տարվա առաջին յոթ ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 9.4% գնաճ, այդ թվում պարենային ապրանքների գները աճել են 15.4%-ով, իսկ իսկ ոչ պարենային ապրանքների գները 3.1%-ով:

Հիշեցնենք` այս հուլիսի 13-ին Երեւանի պետական համալսարանում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ կանխատեսմամբ, թե 2011 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին գնանկում է լինելու:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG