Մատչելիության հղումներ

Երեւանում է ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալը


Այսօր Երեւանում կայացել է հանդիպում Հայաստանի արտգործնախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի` երկակի ու ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման եւ սահմանների անվտանգության հարցերով փոխտեղակալ Էն Գենզերի գլխավորած պատվիրակության միջեւ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ամերիկյան կողմը բարձր է գնահատել արտահանման վերահսկման ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկված իրավական բարեփոխումները եւ համապատասխան ընթացակարգերի գործնական կիրառումը: Ընդգծվել է Հայաստանի հյուսիսային մաքսային անցակետերի արդիականացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ կատարվող աշխատանքը:

Քնարկվել են նշված ոլորտներում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ արդեն իսկ հաստատված արդյունավետ գործակցության հետագա խորացման հետ կապված խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG