Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ծաղկեպսակ է տեղադրում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Երեւան, 28-ը հուլիսի, 2011թ.
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ծաղկեպսակ է տեղադրում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Երեւան, 28-ը հուլիսի, 2011թ.
Պաշտոնական այցով երեկ Երեւան ժամանած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հիշողության պուրակում ծառ է տնկել:

Այնուհետեւ Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել հյուրերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու առանձնազրույցը:

Առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ստորագրվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը ուղղված փաստաթղթեր:

Հանդիպման արդյունքները երկու երկրների նախագահները ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսով:

Վաղը Լեհաստանի նախագահը հանդիպելու է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ապա այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպելու է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Ուրբաթ օրվա երկրորդ կեսին Բրոնիսլավ Կոմորովսկին կմեկնի Հայաստանից:

Լեհաստանը Եվրամիության ներկայիս նախագահողն է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG