Մատչելիության հղումներ

Օբամային սպանել սպառնացող ուզբեկին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել


Միացյալ Նահանգներում մեղադրանք է առաջադրվել մի ուզբեկի, ով ենթադրաբար անօրինական զենք է կրել եւ սպառնացել է սպանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:

21-ամյա Ուլուգբեկ Քադիրովը ձերբակալվել է Ալաբամա նահանգում, երբ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ գործակցող գաղտնի գործակալից զենք է գնել:

Իրավապահների հաղորդմամբ` 2010 թվականից հետո, երբ սպառվել է Քադիրովի ուսանողական վիզայի ժամկետը, նա ԱՄՆ-ում ապրել է ապօրինի կերպով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG